«Նիկոլի վարչապետությամբ գնալ ընտրությունների՝ ինքնասպանություն է». Էդուարդ Շարմազանով:
«ՉԻ». Այսպիսի խոստովանության համար ՀՀԿ խոսնակին պետք է պարգևատրել: Ի վերջո մարդն ասաց այն, ինչ բոլորն են մտածում, բայց չեն համարձակվում բարձրաձայնել:
Իսկապես, հանրապետականի համար գործող իշխանության պայմաններում ընտրությունների գնալն ինքնասպանություն է նշանակում: Այլ բառ գտնելը շատ դժվար է:
2018 թվականի ընտրությունների ձախողումը մի կերպ հիմնավորում էին հեղափոխական էյֆորիայով: Ինչպե՞ս են բացատրելու ներկա ձախողումը: Ասելու են, որ Նիկոլը պարտվեց պատերազմում, բայց անգամ այդ պայմաններում հանրությունը մեզ չվստահեց և ձայն չտվեց:
Եվ որպեսզի ինքնասպան չլինեն, հանրապետականները գտել են ապրելու նոր տարբերակ. իրենց պես մերժված ու հուսահատված մեկին՝ Վազգեն Մանուկյանին կարգել վարչապետ, որպեսզի հանկարծ ազատ և արդար ընտրություններ չկայանան ու չպարզվի, որ իրենք վաղուց քաղաքական դիակ են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: