...

Անունը դրեք «Լույս Ծիրանի»

Անունը դրեք «Լույս Ծիրանի»

Երևանի ավագանիում «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանի ելույթի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ծիծաղել է, ինչին ավագանու անդամը արձագանքել է. «Կանացի շորերով Ձեր նկարները նայեք»:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ Երևանի ավագանիում միայն իշխանություններն են փոխվել, իսկ ընդդիմությունը մնացել է նույն «Երկիր Ծիրանին»: 

Համենայնդեպս, հետևելով «Լույս» դաշինքի շատ ներկայացուցիչների ելույթներին, մտքերին, վարք ու բարքին, որևէ տարբերություն չենք տեսնում նրանց և «Երկիր Ծիրանիի» կատակերգուների միջև:

Հայկ Մարությանը՝ որպես դերասան, ժամանակին խաղացել է և՛ կնոջ կերպար, և՛ ավազակի, և՛ սիրեկանի, հարբեցողի, կաշառակերի: Հիմա ինչ, քաղաքական դաշտում այդ ամենը ամեն առիթով պետք է հիշեցվի՞: «Լույս» դաշինքի անդամներն այդքան տկա՞ր են, որ այլ փաստարկներ ի վիճակի չեն ներկայացնել, քան Հայկ Մարությանի կերպարները: Ստացվում է, որ՝ այո: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ