...

Ու էս մարդուն ուզում են հանել

Ու էս մարդուն ուզում են հանել

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: 

Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:

«ՉԻ». Ու էս մարդուն ուզում են հանել: Որքան հասկացանք, ապօրինի կառույցների և հողաշինարարների հետ պատերազմում Հայկ Մարությանը իրականացնում է ճիշտ այն, ինչը հիմա մոդայիկ է անվանել պողպատ, չագուճ: 

Ապօրինի շինությունների ամբողջ մեխանիզմը հետևյալն էր. մեկը կարող էր մի օրում մի ամբողջ շինություն կառուցել, և երբ գալիս էին ու փորձում դա քանդել, դատարան էին դիմում, դատարանը կասեցնում էր ապամոնտաժման գործընթացը, մինչև տվյալ ապօրինի շինության վերաբերյալ դատարանի որոշում չլինի: Իսկ նման դատերը կարող են տարիներ տևել: Առանց այդ էլ մեր դատարանները հեղեղված են հազարավոր նման գործերով:

Հայկ Մարությանն այս որոշմամբ այդ մեխանիզմն է ջարդում: Այսինքն՝ ունի այդքան հաստատակամություն, որ իր վրա վերցնի ապօրինի շինությունների դեմ պայքարը: Բանը հասել է նրան, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ձեռքի հետ էլ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Մարությանին ասում է. կողքիդ եմ, քեզ դուխ եմ տալիս: Մի բան, որն իրականում պետք է իշխանություններն ասեին:

Մեկ էլ, Հայկ Մարության ապեր, Հանրապետության փողոցում էլի փորձում են պատմամշակութային շենք քանդել: Ավինյան լինենք, թե խաբում ենք: Գիտենք, տեղյակ ես պատմությանը, քո կողմից փորձում ես ինչ-որ բաներ անել: Մի հրամանագիր ստորագրիր, քեզ օժտիր նաև պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները պաշտպանելու լիազորություններով: Քեզ լիքը մարդ դուխ է տալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ