...

Ապեր, քանիսո՞վ ես կենաց ասում

Ապեր, քանիսո՞վ ես կենաց ասում

«Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք: Մեր առաջնահերթությունը մեր ազգային պառակտվածության հաղթահարումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Մենք վերականգնելու ենք համերաշխության և երկխոսության մթնոլորտը: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը»,- «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«ՉԻ». Իշխան ջան, կենաց ասելու մեծ տաղանդ ունես, ի՞նչ գործ ունես այդ դաշինքում: Գնա, թամադայի սեփական գործակալություն բացիր, պատվերի պակաս հաստատ չես ունենա:

Շատ վախենալու է դաշնակի շուրթերից լսել, որ իրենք պետության երաշխավոր են: Ընտրություններին մասնակցող մնացած 26 ուժերը գուցե կարող են այսպիսի խոսքեր շռայլել, բայց Դաշնակցությունը պետականություն է կործանել, իրավունք չունի պետականության երաշխավորությունից խոսել: Նույնն է, թե բազմիցս սև ցուցակներում հայտնված պարտապանը խոսի վարկային բարեխղճության մասին:

Մի քանի հարյուր հազար մարդու անվանում են ժեխ, զոմբի, թուրք, բայց հետո բարբաջում ազգային պառակտվածության հաղթահարման ու ատելության մթնոլորտի բացառման մասին: Ի՞նչ եք անելու այդ մարդկանց հետ՝ արտաքսելո՞ւ եք, թե՞ փոքրիկ Գուլագ եք կառուցելու:

Պակաս զավեշտալի չեն «Հայաստան» հիմնադրամի մասին խոստումները: Գոնե էն Արա Վարդանյանին հեռացրեք ձեր շրջապատից, որ այսքան ծիծաղելի չլինեք: Թե՞ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարելը հիմնադրամի ոչ կանոնադրական օգտագործում չեք համարում: Ինչ է եղել, բա որ հաղթեր, հաստատ հիմնադրամի միջոցները շատանալու էին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1058 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ