...

Արագած, հուպ տո´ւր

Արագած, հուպ տո´ւր

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է, որի բարձրությունը 4090 մետր է»:

«ՉԻ». Էս Թուրքիայի նախագահ Էրդողանը ամեն օր առավոտը վեր է կենում, կանչում քարտուղարին, ասում. «Ի՞նչ կա, չկա, նորություն, բան»:

Քարտուղարը զեկուցում է. «Գիտեք, Նիկոլ Փաշինյանը...»:

«Էդ ո՞վ է»,- հարցնում է Էրդողանը: 

«Ո՞նց,- զարմանում է քարտուղարը,- դա այն երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արարատ լեռը չի և որի բարձրությունը 5147 մետր չի»: 

«Հա՜,- ծոր է տալիս Էրդողանը,- հիշեցի»:

Հարուստ դաշտ է բացվել: Առաջիկայում դուք Փաշինյանից կլսեք.

- Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենամեծ լիճը Սևանն է, մակերեսը՝ 1260 կմ/ք:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որը Արցախի հետ ընդհանրապես որևէ կապ չունի:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որի սահմանը Իրանի հետ կազմում է 47 կիլոմետր:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվի Ալմա-Աթայի հռչակագրով:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որի պետական օրհներգը կարևոր ուղերձներ չի տալիս:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր շինությունը Նորքի հեռուստաաշտարակն է, որի բարձրությունը 311,7 մետր է:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որի ցնցուղները էժան են, իսկ կախիչները՝ անորակ:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որի տարածքն ըստ 1967 թվի ռուսական գենշտաբի քարտեզի կազմում է 29800 կմ/ք:
- Ես մի երկրի վարչապետ եմ, որը չորս հարևան ունի, չորսի հետ էլ սահմանազատում արված չի: 
- Ես մի երկրի վարչապետ եմ, որը վերջին 3000 տարում այսքան աննախադեպ փաստեր չի ունեցել:

Հարուստ դաշտ է բացվել... հարուստ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ