...

Առաջին սադրիչից սկսիր

Առաջին սադրիչից սկսիր

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարծում եմ, որ շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն»։

«ՉԻ». Վազգեն Մանուկյանի աներձագը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ: Ի՞նչ կապ ունի Փաշինյանի այսօրվա վարքագիծը 2008 թվականին ժողովրդին գնդակահարելու հետ:

Կարո՞ղ է այս տեմպերով նաև հայտարարեք, թե 2008 թվականի նախագահական ընտրությունները կեղծված չէին, և ժողովուրդը փորձում էր հեղաշրջում իրականացնել:

Հասարակությունը հիմա սթափ պետք է գնահատի իրավիճակը և հասկանա, թե հայտնի ուժերը ինչ մասշտաբի մանիպուլյացիաների են դիմում, որպեսզի մաքրվեն նախկին կեղտերից:

Եթե իրավապաշտպանը սադրիչ է փնտրում, հեռուներ գնալ պետք չէ: Հայաստանի նորագույն պատմության առաջին սադրիչը նա է, ով հայտարարեց, թե եթե հետ չգամ, 20 րոպեից եկեք հետևիցս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ