...

Արցախ փրկելու ժամանակ չեն ունեցել

Արցախ փրկելու ժամանակ չեն ունեցել

ՀՅԴ նախկին անդամ, ՍԴ նախկին անդամ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Կիմ Բալայանը լրագրողների այն հարցին, թե նոր բանակցողը կարո՞ղ է որևէ փոփոխություն մտցնել ստորագրված փաստաթղթում, ասել է. «Ես միանշանակ համոզված եմ՝ այո: Նոր բանակցողը կարող է, և ես մտավախություն ունեմ, որ այս իրավիճակը, որ ստեղծվել է, նաև այն փոխհարաբերությունների հետևանքն է, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծել է այս 2,5 տարում»:

«ՉԻ». Մենք այս հարցը պարբերաբար տալու ենք այսօրվա ընդդիմությանը. թե որ դուք ունակ եք ստորագրված փաստաթղթում որևէ փոփոխություն մտցնել՝ մեր համար ավելի նպաստավոր պայմաններով, 20 տարի իշխանություն եք եղել, ինչո՞ւ հարցը չեք լուծել: Թե որ հիմա դուք կարող եք ստորագրված թղթում փոփոխություն անել, նշանակում է, ձեր իշխանության տարիներին կլուծեիք ու կլուծեիք Ղարաբաղի հարցը:

Հա, ճիշտ է, մարդը ժամանակ չուներ: 1996թ. սեպտեմբերին Ազգային Ժողովի ճաղերը ջարդելու համար հետագայում պարգևատրվեց ՍԴ դատավորի պաշտոնով: Սա այն Կիմ Բալայանն է, որը 2003 թվականի կեղծված ընտրությունները օրինական համարեց ու դակեց այն ժամանակվա իշխանությունների բոլոր ապօրինությունները: Բա Արցախի ժամանա՞կն էր, իշխանություն էին վայելում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ