...

Սիմվոլիկ մարդիկ՝ սիմվոլիկ նիստում

Սիմվոլիկ մարդիկ՝ սիմվոլիկ նիստում

Երևանում՝ Կրկեսի շենքի հարևանությամբ, սկսվել է Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստը», որը նվիրված է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին։

Էս են միջոցառումն է, որի մասին մի 10 օր է՝ Հրայր Թովմասյանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ամեն օր գրում էր, անոնս էր տալիս, լայվ մտնում, Նիկոլին հեռացնելու ժամն ու րոպեն նշում: 

Լավ, ինչ որ է, ասինք տեսնենք՝ էս ի՞նչ են անում, նիստը ուղիղ եթերով մի քանի կայք հեռարձակում էր: 

Ուրեմն, մարդիկ նստած են դահլիճում, չենք ասում՝ ԳԽ նախկին պատգամավորները, որովհետև մեծ մասը կապ չուներ առաջին գումարման խորհրդարանի հետ, իսկ ԳԽ-ի նիստը նախագահում էին նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանն ու նախկին դաշնակ Կիմ Բալայանը: Այսինքն՝ Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին նվիրված ԳԽ խորհրդանշական նիստը ղեկավարում էին այդ նույն Անկախության դեմ պայքարած, դեմ արտահայտված և այդպես էլ չընդունած ուժերի ներկայացուցիչները:

Դա նույնն է, որ Հրանտ Մարգարյանը նախագահի ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսը կամ Քոչարյանը վարի կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված համաժողովը:

Ցրվեցինք տներով:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ