...

Առիթ չկա

Առիթ չկա

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Մոսկվա չէին գնում Լավրովի հետ հանդիպման, թե բա Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով։ Հիմա բացե՞լ են, որ վազելով Անկարա գնացիր, թե՞ Շուշին ու Հադրութն են հետ տվել։ 

Իսկ կարո՞ղ է Հայաստանի 150 քառ. կմ տարածքից են դուրս եկել։ Ես ձեր իշխանություն ասողի, սարքողի ու բերողի»:

«ՉԻ». Լավ, լավ, հանգստացեք, պրն Շարմազանով: Մի հատ անեկդոտ պատմենք, թող տրամներդ բարձրանա: Փողոցում պատահաբար հանդիպում են երկու տարեց ընկերներ, մեկը մյուսին հարցնում է. «Լսի, էն մեր ընկերոջ տղեն էր մահացել, ինչի՞ թաղմանը չէիր եկել»:

Մյուսն էլ պատասխանում է. «Բայց ինքն ինձ ի՞նչ ընկեր: Այ, եթե քո տղեն մեռնի, հաճույքով կգամ»:

Հիմա, գնան Մոսկվա՝ ի՞նչ անեն: Թուրքիա գնացել են, որովհետև դեպք էր պատահել. երկրաշարժ, քարուքանդ քաղաքներ:

Այ, եթե Մոսկվայում էլ նման բան լինի, խոսքի՝ հրդեհ, ոնց որ եղավ 1812-ին, կամ ուկրաինական անօդաչուները վերջապես հասնեն այնտեղ, մեր իշխանությունները հաճույքով այնտեղ էլ կգնան: Զինվենք համբերությամբ և փրկարար ջոկատներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ