...

Առուն չթռած՝ գիրք մի գրեք

Առուն չթռած՝ գիրք մի գրեք

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էր գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իր փորձառությունը։ 

«1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։ Կարծում եմ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել քաղաքական ու քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք ձևավորվեցին Սերժի վերարտադրության դեմ»:

«ՉԻ». Իբր հեղափոխությունը դորդուբեշ են արել, հիմա էլ հուշեր են գրում, փորձառությունն են պատմում:

Սկզբի համար ասենք, որ մինչև հեղափոխության մասին գրքեր գրելը լավ կլիներ, որ հեղափոխությունը ավարտին հասցնեիք, թե չէ կիսատ հեղափոխության մասին ինչ էլ գրեք, կիսատ-պռատ է լինելու:

Հեղափոխությունը միայն իշխանության փոփոխությունը չէ, դա նաև՝ մարդու և հասարակության դեմ գործող քաղաքական համակարգի փոփոխությունն է, դրա իսպառ արմատախիլ անելն ու վերացնելը, դրա վերադարձի ճանապարհները փակելն է: Արվե՞լ են դրանք: Ոչ: Բա ի՞նչ փորձով եք կիսվում: Նախկին իշխանություններն ու դատական համակարգը՝ սահմանադրական դատարանով հանդերձ, ձեր դեմ կատաղի պայքար են մղում, պատերազմին բնորոշ գործողություններ իրականացնում, դուք գիրք եք գրում:

Վատ չէր լինի, մի քիչ էլ լրջանալու մասին գրքեր կարդայիք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ