Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Շարմազանով:
Շաբաթվա ընթացքում ևս մեկ մեծ լոնք կանեք դեպի աշոտյանացում:
Երկուշաբթի կհայտարարեք, որ Վաղարշյանի ելույթը լսել եք 4 անգամ՝ երկու անգամ հուզվել եք, երկու անգամ էլ՝ հեծկլտացել:
Երեքշաբթի չմոռանաք զանգահարել Սեդրակ Քոչարյանին: Հիշեցրեք, որ խառը ժամանակներ են մոտենում՝ հանկարծ չմոռանա ձեր ծառայությունների մասին:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ բոլոր հանցագործները դատապարտվելու են: Բոլոր բոլորը՝ սկսած հիվանդանոցների յուրացում կատարած պահակներից, վերջացրած դպրոցների յուրացում կատարած տնտեսվարներով:
Հինգշաբթի կհայտարարեք, որ ձեր դեմ խոսում են միայն հակահեղափոխականները: Երեկոյան ՔՊ գրասենյակում թուղթ ու գրիչով կհաշվեք և կպարզվի, որ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի:
Ուրբաթ կհայտարարեք, որ Հրայր Թովմասյանը երբեք չի լինելու ՍԴ նախագահ: Նույնը չեք կարող ասել Գերագույն դատարանի պարագայում, միևնույնն է՝ ում էլ ընտրենք, քննադատելու են:
Շաբաթ և կիրակի անցկացրեք ավտոշուկայում: Շաբաթվա ընթացքում ձեր նվիրական աշխատանքը ձեզ թույլ կտա մի նոր «Ռենջ Ռովեր» ձեռք բերել: