Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը` Դուռունդուկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խառախուռա իրադարձություններով:
Երկուշաբթի օրը լուսանկար կհրապարակեք և կհայտարարեք, որ ընդդիմությունը խորհրդարանի շենքը պաժառ է գցել. կպարզվի, որ իրականում դա Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» նկարն է:
Երեքշաբթի օրը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը կընդգրկեք «Զրպարտության մասին» օրենքով նախատեսված զրպարտությունների մեջ:
Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհայտարարեք, որ Հայաստանի ոստիկանության հալալ կեսը ամուր կանգնած է վարչապետի թիկունքին, կողքին, դեմը և հարակից շենքերի տանիքներին:
Հինգշաբթի օրը խորհրդարանում նոր օրենսդրական նախագիծ կներկայացնեք, որով մինչև 20 մլն տուգանք կնախատեսվի «Զրպարտության մասին օրենքի» հասցեին զրպարտություններ տարածելու համար:
Ուրբաթ օրը խորհրդարանի ճաշարանում կհարձակվեք ձեզ մոտեցած Թագուհի Թովմասյանի վրա. հետո կհիշեք, որ նա պատգամավոր է, ոչ թե՝ լրագրող:
Շաբաթ և կիրակի օրերին քայլեք, շատ քայլեք. խորհրդարանական քարոզարշավի մեկնարկին բան չի մնացել: