...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Օլենь:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հուսադրող իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները ձեզ կհուշեն, որ սաղ լավ է լինելու:

Երեքշաբթի սաղ լավ կլինի. խորհրդարանը 5,7 տոկոսով կբարձրացնի ձեր պարգևավճարը:

Չորեքշաբթի օրը կառաջարկեք ջոկատներ կազմելու և առաջնագիծ մեկնելու մտադրություն հայտնողների պարգևավճարներն ավելացնել 6,7 տոկոսով:

Հինգշաբթի կզանգահարեք Ռուսաստանի Դաշնության ԴԽ նախագահի տեղակալին. կհրապարակվի համատեղ կոմյունիկե այն մասին, որ դուք զանգահարել եք Ռուսաստանի Դաշնության ԴԽ նախագահի տեղակալին: 

Ուրբաթ օրը կքննադատեք Հովհաննես Շիրազին, որ այդպես էլ իր դիրքորոշումը չի հայտնել այն հարցում, թե որն է, բաբո, մեր հայրենիք:

Շաբաթ և կիրակի օրերին «Worlds of Tanks»-ում կոչնչացենք հակառակորդի ամբողջ զրահատեխնիկան: Եվ հիշեք, միայն աստղերի հուշածը քիչ է:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ