Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը` Եղջանիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հայրենասիրական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ պատրաստ եք իշխանությունը հանձնել, եթե ընդդիմությունը պատերազմ սկսի ձեր դեմ:
Երեքշաբթի օրը նոր օրինագիծ կմտցնեք խորհրդարան, ըստ որի՝ կարգելվի ձեր ճեպազրույցները հեռարձակել առանց մոնտաժման:
Չորեքշաբթի օրը վստահություն կհայտնեք, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել Հայաստանի շահութաբեր բիզնեսներին, քանի որ դրանք պատկանում են Քոչարյանների ընտանիքին:
Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ խորհրդարանի ցածր մակարդակը պայմանավորված է նրանով, որ վերջին 30 տարում իշխանությունները ոչինչ չեն արել կրթությունը զարգացնելու համար:
Ուրբաթ օրը ի պատասխան ընդդիմության 17- ձևաչափի, կձևավորեք «Իմ քայլը՝ -4» շարժումը:
Շաբաթ և կիրակի օրերն անցկացրեք նոր հեռուստաընկերության համար տարածք փնտրելով. հեռուստաաստղերը և՛ հուշում են, և՛ հիշվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: