Անդրանիկ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Իշաբեղլու
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կլինի խրոխտ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի համեմատ, հիմա 200-300 մետր տարածք զիջելու համար ոչ մի զոհ չենք տվել:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ ադրբեջանցիները հայերեն չեն հասկանում, դրա համար էլ ինչքան բացատրում ենք, որ հետ գնան, չեն գնում:
Չորեքշաբթի պարտքով Վահե Հակոբյանից ուղղաթիռ կուզեք՝ Գորիս հասնելու համար:
Հինգշաբթի մուննաթ կգաք լրագրողի վրա, որ նրա զավակները մինչև հիմա բանակ չեն գնացել ու գերադասում են մանկապարտեզում մնալ:
Ուրբաթ օրը պաշտոնապես կդիմեք Էմանուել Մակրոնին, որ վերջինս պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, որ այնտեղ Հայաստանի զանգերին պատասխանեն:
Շաբաթ և կիրակի թարազուի բերեք ապրիլյան հանձաժողովի վերջնական զեկույցը. վերջում ավելացրեք, որ սաղ նախկիններն են մեղավոր: