Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Լենկ-լեմուր
Այս շաբաթը կանցնի նորանոր նվաճումների և լայն հեռանկարների նշանաբանի ներքո:
Երկուշաբթի օրը կդատապարտեք Երևանում ռուսական դպրոցներ բացելու գաղափարը և կոչ կանեք ամերիկալեզու կրթօջախներ բացել:
Երեքշաբթի օրը հարևան Պողոսից պարտքով 120 դոլար կխնդրեք՝ հարևան Թուրքիան քանդելու գործը սկսելու համար:
Չորեքշաբթի օրը կայցելեք արևմտյան մեծ նկարիչ Վասիլի Կանադինսկու նկարների ցուցահանդեսին:
Հինգշաբթի օրը հարևանը կպահանջի, որ պարտքը վերադարձնեք. կհակադարձեք, որ այս երկրում միակ պահանջատերը դուք եք:
Ուրբաթ օրը Արևմտյան Հայաստանի հողերը ետ վերադարձնելու ճանապարհին թարսի պես ռաստ կգաք հարևանին. ստիպված կլինեք ընտրություն կատարել՝ փողերը կամ հողերը:
Շաբաթ-կիրակի օրերին ուսումնասիրեք Օստապ Բենդերի կենսագրությունը. մեջը ահագին օգտակար խորհուրդներ կան: