Էդուարդ Շարմազանով. Կենդանակերպի նշանը՝ նույնը, բան չի փոխվել:
Ծանր շաբաթ է սպասվում: Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր միջոցով կտեղափոխեն 1 տոննա ավել բեռ, քան անցած շաբաթ:
Երկուշաբթի կհայտարարեք, որ Հայկի մի նետը, որով սպանվեց Բելը, նրան անձամբ նվիրել էր Սերժ Սարգսյանը:
Երեքշաբթի ապացույցներ կբերեք, որ Սորոսն անձամբ էր Քոչարյանին լուծողական տվել և դրանով էր պայմանավորված նրա շտապողականությունը ու խոստովանությունը, թե չգիտի Հայր Մերը:
Չորեքշաբթի հաղորդագրություն կստանաք, որ ԱՄՆ-ի հանրապետականները ցանկանում են իրենց զինանշանի նկարը փոխել և փոխարենը դնել ձեր նկարը: Բրենդը լիցենզավորելու պահը հասունացել է:
Հինգշաբթի կփորձեք կորոնավիրուսի թեստ հանձնել: Ցավոք, համապատասխան լաբորատորիա չեք գտնի, քանի որ մեզ մոտ դեռ այդպիսի թեստեր չեն ախտորոշում:
Ուրբաթ կհայտարարեք, որ գործող իշխանությունը դեմ է հայերի թվաքանակի ավելացմանը: Որպես ապացույց կբերեք այն հանգամանքը, որ դատում են ավելի քան 100 հազար հանրապետականների հայր Սերժ Սարգսյանին:
Շաբաթ-կիրակին անցկացրեք ստուդիայում: Դժնդակ օրերի ընկերները ցանկանում են ստեղծել Բրեմենյան երաժիշտների հայկական ռեմեյքը: Ակնհայտ է՝ մեկ պերսոնաժի խնդիրը լուծված է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: