Հայկ Ալումյան - Կենդանակերպի նշանը՝ Փողփորիկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակասական իրադարձություններով։
Երկուշաբթի կհայտարարեք, որ Հայաստանի Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված չեն եղել:
Երեքշաբթի կհայտարարեք, որ զինված ուժերը ներգրավված են եղել, բայց չեն կիրառվել:
Չորեքշաբթի առավոտյան կհայտարարեք, որ Արցախից Երևան ոչ մի զինվորական չի բերվել: Երեկոյան, որ Արցախից Երևան զինվորականներ բերվել են, բայց չեն կիրառվել:
Հինգշաբթի կհայտարարեք, որ ազատագրված տարածքները Արցախ չեն համարվում, և ուրեմն զինված ուժերը բերվել են Ադրբեջանի գրավյալ տարածքներից, հետևաբար՝ ադրբեջանական զինված ուժերն են բերվել:
Ուրբաթ կհայտարարեք, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներից զինված ուժեր բերվել և կիրառվել են, բայց Սահմանադրությունը դա չի արգելում, մանավանդ, որ մ.թ.ա. 47 թվին Հուլիոս Կեսարը բանակը մտցրեց Հռոմ ու դրա համար անպատիժ մնաց:
Շաբաթը և կիրակին կանցկացնեք սեփական առանձնասենյակում՝ շաբաթվա հոնորարները հաշվելով: