...

Ալումյանը խրոնիկ անհասկացողի գծի մեջ է

Ալումյանը խրոնիկ անհասկացողի գծի մեջ է

«Ես կարծում եմ, որ այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն, որ մենք կարող էինք ունենալ ոչ թե 10 զոհ, թեև կրկնեմ, 10 զոհից յուրաքանչյուրը չպիտի լիներ, և դա յուրաքանչյուրիս և անձամբ իմ ողբերգությունն է, այլ հարյուրավոր զոհեր: Մենք կարող էինք հայտնվել մի իրավիճակում, երբ կասկածի տակ դրվեր անգամ մեր պետության գոյության հարցը, եթե այս ամենը ծրագրած անձանց հաջողվեր այս իրադարձությունների մեջ ներքաշել ԵԿՄ-ն և բանակի առանձին ստորաբաժանումներ»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«ՉԻ». Ալումյանը չի հասկանում, որ իր այս խոսքերը խղճահարությունից բացի, ուրիշ արձագանք չեն կարող առաջացնել: Եթե Մանվել Գրիգորյանը հանցագործություն էր նախապատրաստել և լուրջ քայլեր արել այդ ուղղությամբ, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը նրան չձերբակալեց: Ճիշտ այնպես, ինչպես ձերբակալեց հարյուրավոր քաղաքական գործիչների և ազատամարտիկների: Չէ՞ որ տրամաբանությունը ասում է, որ ավելի նպատակահարմար է չեզոքացնել հանցագործության գլխավոր կազմակերպիչին, քան հարյուրավոր այլ անձանց, որոնք մասնակիցը չեն հանցագործության, բայց կարող են օգտվել մեկ այլ անձի կազմակերպած հանցագործության արդյունքում:

Ահա այսպիսի կաղ տրամաբանություն ունի Քոչարյանի փաստաբանը: Ալումյանը մոռանում է, որ 2008 թվականի Մարտի 1-ից միայն 10 տարի հետո է քրեական գործ հարուցվել Քոչարյանի դեմ, իսկ այդ ժամանակահատվածում գեներալ Մանվելը ոչ միայն չի դատապարտվել 2008 թվականի իբր կազմակերպած հանցագործության համար, այլև եղել է իշխանության սիրելին ու դաշնակիցը: Ալումյանը երևի տեղյակ չէ, որ Ամանորին Սերժ Սարգսյանը ռևանշիստների հավաքի ժամանակ առաջինը բաժակ է բարձրացրել Քոչարյանի, իսկ երկրորդը Գրիգորյանի համար: Թերևս Քոչարյանը ճիշտ կանի հրապարակային Սերժ Սարգսյանին արգելի իր կենացը Մանվել Գրիգորյանի հետ խմել:

Պետության գոյությունը կասկածի տակ էին դրել Քոչարյանը և Սարգսյանը՝ հանուն իշխանության և հարստության պահպանման: Եվ եթե ընդդիմությունը չունենար պետական մտածողություն, իսկապես մեծ մարտահրավերների առջև կկանգներ Հայաստանը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ