...

Աստղերը հուշում են. Հայկ Սարգսյան

Աստղերը հուշում են. Հայկ Սարգսյան

Հայկ Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Փարթիթեռ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դզող իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը դիմակ չկրելու կոչ անողների մասին Նիկոլին խաբար կտաք:

Երեքշաբթի կհայտարարեք, որ թավշյա հեղափոխության հաջորդ փուլում շարժումը կվերածվի շորժայի:

Չորեքշաբթի օրը 10 տարով համագործակցության և միմյանց գործերին չխառնվելու հուշագիր կստորագրեք ոստիկանության հետ: 

Հինգշաբթի օրը նոր կարգախոս կհռչակեք. «Մի բռնի´ր տեսախցիկ, որ չբռնվես»: 

Ուրբաթ օրը ձեր նոր օբյեկտում առանց դիմակների դիմակահանդես կկազմակերպեք. երեկոյան դիմակազերծ կլինեք: 

Շաբաթ և կիրակի օրերին գրեք «Կռուտիտի 50 երանգները» ինքնահերքող աշխատությունը: Եվ հիշեք. աստղերը թափով են ընկնում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ