...

Ընտրություններ՝ մի բաժակ սուրճով

Ընտրություններ՝ մի բաժակ սուրճով

Վարդենիսում հետընտրական դաշինք կազմելու և այդպիսով ՔՊ թեկնածուին համայնքապետ դառնալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել է։

«ՉԻ»․ Զավեշտն այն է, որ ձերբակալությունից ժամեր առաջ անդրադառնալով այս հարցին՝ շիշ բռնելու հետ ամենևին առնչություն չունեցող իշխանական մի պատգամավոր ասել էր «դեռ կտեսնենք»։ Ուրիշ բան չմտածեք, ի՞նչ քաղաքական պատվեր, ի՞նչ բան, մարդը պարզապես սուրճի բաժակ էր նայել ու հասկացել, որ շուտով ըմբոստ թեկնածուին ձերբակալելու են, ավագանու անդամներից մի քանիսն էլ, հնարավոր է, մտքափոխ լինեն ու այնուամենայնիվ ՔՊ թեկնածուին ընտրեն համայնքապետ։

Կարծում ենք՝ այս առթիվ արժե քրեական գործ հարուցել։ Բնականաբար՝ պետական միջոցները վատնելու հոդվածով։ Պետությունը լուրջ գումարներ է ծախսում, ընտրություններ է կազմակերպում, մինչդեռ կարող էր ընդամենը 300 դրամ հատկացնել շիշ բռնելու հետ ամենևին առնչություն չունեցող պատգամավորին՝ մի գավաթ սուրճի համար։ Սուրճը կխմեր, բաժակը կնայեր ու կասեր, թե ով է դառնալու համայնքապետ։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ