...

Հաջող սերնդափոխություն է

Հաջող սերնդափոխություն է

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Կառավարության մոտ կրթական ոլորտին վերաբերող հարցով ակցիա է իրականացրել, որի ժամանակ ասել է. «Աղջիկս ստիպեց քաղաքականությունից մի քիչ կողմ քաշվեմ»:

«ՉԻ». Դե ասա, կարգին զավակներ ունի, որոնք լավ էլ հասկանում են քաղաքականությունից: Թե չէ 20 տարի է Արամ Հարությունյանը՝ իր բուն մասնագիտությունը թողած, նախագահի թեկնածու էր աշխատում:

Նախագահական ընտրությունները հենց մոտենում էին, կապ չունի՝ երբ, որտեղ, ինքը հանկարծ հայտնվում էր, թեկնածությունը դնում, հավաքում առնվազն 7 ձայն ու նորից մոռացության գրկում հայտնվում:

Ու մեկը չկար, ասեր. ձյաձ ջան, քաղաքականությունից մի քիչ կողմ քաշվի: Մինչև նոր սերունդը եկավ: Հաջող սերունդ է, հույս է ներշնչում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ