ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Հովիկ Աղազարյան - Կենդանակերպի նշանը՝ դաշնամուկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տրագիկոմիկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կառաջարկեք «Իմ քայլը» խմբակցությունից արտաքսել ՀՅԴ-ի պատմությունը անգիր չարած պատգամավորներին:
Երեքշաբթի խորհրդարանում շրջանառության մեջ կդնեք «Պարտադիր պարտիզանության մասին» օրենքի նախագիծը:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման մեջ և կթվարկեք նրա ընտանիքի ունեցվածքը:
Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ձեզ պատուհանից ցած կնետի. բուժման ծախսերը կհոգա «Նաիրի» բժշկական կենտրոնը:
Ուրբաթ ձեզ տեսակցության կգան մի խումբ պարտիզաններ և կառաջարկեն սառեցնել անդամությունը «ՔՊ»-ում:
Շաբաթ-կիրակի անցկացրեք սառնարանում: Եվ հիշեք. նախկին «իմքայլական» չի լինում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: