Հովիկ Աղազարյան. Կենդանակերպի նշանը` Աֆրիկյան Փըղկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակահարձակողական օպերացիաներով:
Երկուշաբթի օրը կնախաձեռնեք 1919, 1961, 1990 և 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու օրինագիծը:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ գերիների հարցը չի լուծվում, քանի որ քոչարյանականները լայքում են Արման Թաթոյանի ստատուսները:
Չորեքշաբթի կդատապարտեք իշխանություններին ներկայացրած «Մահ կամ ազատություն» առաջարկը:
Հինգշաբթի օրը կպնդեք, որ վերջին 3000 տարում մենակ դուք եք լուծել Ղարաբաղի հարցը:
Ուրբաթ օրը կպահանջեք լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, քանի որ «եռանախագահներ» բառը անդուր է հնչում:
Շաբաթ և կիրակի օրերին լյուստրացիայի ենթարկեք Խորենացուն և Լեոյին. բայց ոչ թե փողոցները, այլ գրքերը: