Լիլիթ Մակունց. Կենդանակերպի նշանը` Անգլ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի վերաիմաստավորման նշանաբանով:
Երկուշաբթի օրը կառաջարկեք փակել Երևանի այն շենքերի պատուհանները, որոնք դեպի Արարատ լեռն են նայում՝ հարևանների անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար:
Երեքշաբթի օրը կմասնակցեք «Իմ թշնամին թուրքը չէ, իմ թշնամին՝ թութքն է» ֆլեշ-մոբին:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ձվի դեֆիցիտը ոչ մի կերպ չի խանգարի վատ պարողին:
Հինգշաբթի կմասնակցեք «Իմ քայլի» արտահերթ նիստին. մեկ րոպե լռությամբ կհարգեք թավշյա հեղափոխության բարի հիշատակը:
Ուրբաթ օրը հպարտությամբ կնշեք, որ Հայաստանը քաղաքակրթության պատուհասն է դեպի Եվրոպա:
Շաբաթ և կիրակի օրերին երազեք ավելի լավ հայրենիք. ճիշտ լրացրեք «Գրին-քարտի» հարցաթերթիկը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Պիտակներ