...

Աստված էլ բեթարից ազատի

Աստված էլ բեթարից ազատի

«Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ընդհանրապես այդ քարտեզները կտայի` առանց նախապայմանի, որովհետև դա հումանիտար հարց է և դա ուժեղ մարդու հարց է»,- «Հրապարակի» հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

«ՉԻ». Իսկ ոմանք դեռ համարձակվում են պնդել, թե ավելի վատ չի կարող լինել: Երեկ էլ ՊՈՒ դաշինքից մեկը հորդորում էր Փաշինյանին հրաժարական տալ, և թող նրա տեղը զբաղեցնի թիմակիցներից մեկը:

Շատ անպատասխանատու դիրքորոշում է ընդդիմության կողմից: Մեկ էլ տեսար Փաշինյանը հետևեց նրանց խորհրդին, հրաժարական տվեց, բայց պնդեց, որ իրեն Աղազարյանը փոխարինի: Կամ Ալեն Սիմոնյանը, աներձագը, Լիլիթ Մակունցը, կամ էլ մի քանի տասնյակ այլ կարկառուն ՔՊ-ականներից որևէ մեկը:

Վերադառնալով Աղազարյանին: Տպավորություն է, որ նա «Հրապարակ» թերթի արտահաստիքային թղթակիցն է: Երբ լրատվամիջոցն այդ օրը իշխանության որևէ ներկայացուցչի «բլթոց» չի ունենում, կապվում են հետը ու պահանջում, որ հարցազրույց տա: Ամենայն հավանականությամբ նախկին դաշնակցական Աղազարյանին չեն բավարարում պատգամավորի աշխատավարձը, պարգևավճարը և ձեռքի ծախսի համար տրվող 250 հազար դրամը: Տուն պահելու և ծայրը ծայրին հասցնելու համար ստիպված այսպիսի ֆորմատով համագործակցում է ընդդիմադիր մամուլի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ