...

Ավելի լավ է ոչինչ չանես

Ավելի լավ է ոչինչ չանես

«Ես այսօր եղել եմ Որոտանում, վաղը լինելու եմ Շուռնուխում և Բարձրավանում ու չեմ գնալու Սյունիքից մինչև անվտանգային խնդիրների լուծումները իմ կողմից չնշմարվեն»:

Այս հայտարարությունը երեք օր առաջ արել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ հանդես գալով Կապանում ՔՊ հանրահավաքին:

«ՉԻ». Երեկվանից թշնամին Սիսիանի դիրքերում 1-2 կմ առաջ է եկել, վաղվանից մաքսակետ կտեղադրվի Ճակատեն գյուղի մերձակայքում, ու հինգ գյուղեր կկտրվեն Հայաստանից. տեսնես ի՞նչ նշմարեց փոխվարչապետը:

Անվտանգային լուծումներ նշմարող փոխվարչապետը երեկվանից լուռ է: Թեպետ չափազանցրեցինք. լուռ չէ, իր ֆեյսբուքյան էջով ավետել է, որ Հայաստանում շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է 7,3%-ով։

Ի գիտություն Պապիկյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանը այս տեմպերով հողեր ու ճանապարհներ հանձնի, շինարարությունը հաջորդ տարի երկնիշ թվով կաճի: Ինչքան շատ հանձնի, այնքան նոր ճանապարհներ և ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն կառաջանա: Պապիկյանն էլ իր էջում կկարողանա գլուխ գովել, որ շինարարությունը նախորդ տարվա համեմատ աճել է 50 տոկոսով:

Անվտանգության խնդիրների լուծումներ նշմարող փոխվարչապետը երեկվանից պետք է լիներ Սև լճի տարածքում ու հանրությանը անկեղծորեն ներկայացներ իրավիճակը:

Այս դեպքի համար է ասված՝ եթե այսպես պետք է նշմարես, ավելի լավ է ոչինչ չանես:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ