...

Այս հայտարարությունը մի քանի շաբաթից շատ է պետք գալու

Այս հայտարարությունը մի քանի շաբաթից շատ է պետք գալու

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն (անդամ երկրներից մեկին ուղղված) ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»:

Հայտարարության հեղինակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն է:

«ՉԻ». Այս հայտարարությունը պետք է շատ լավ պահել, հանկարծ չկորչի, որովհետև մի քանի շաբաթից շատ է պետք գալու:

Ամերիկացիները լքում են Աֆղանստանը, և թալիբները արդեն իրենց հսկողության տակ են վերցրել այդ երկրի 80 տոկոսը: Քաբուլը շրջափակման մեջ է, և անգամ ՆԱՏՕ-ի ստրատեգներն են խոստովանում, որ կենտրոնական իշխանությունը փրկվելու որևէ հեռանկար չունի:
Թալիբների վերահսկողության տակ են անցել Ուզբեկստանի հետ սահմանային անցակետերը, և նույնը մոտ ապագայի խնդիր է նաև Տաջիկստանի հետ:

Այ, երբ թալիբները կսկսեն հարձակում գործել տաջիկական սահմանապահ անցակետերի վրա և ընդամենը մեկ ռուս սահմանապահ կսպանեն, պետք է հանդես գալ հայտարարությամբ, որ, փառք աստծո, լուրջ բան չկա: Ուրիշ մարդիկ չեն, մեր թալիբներն են, սահմաններն են ճշտում, պետք չէ խառնվել:

Հ.Գ. Թեպետ այս իշխանության օրոք կարող է լրիվ հակառակը լինել: Փաշինյանը կհայտարարի, որ նախապատրաստվում է հայ-ռուսական հումանիտար մեծ համագործակցության և մի հարյուր զինվորական կուղարկի՝ պաշտպանելու Տաջիկստանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ