...

Ներող կլնեք, առանց ձեզ մի թեթև մոնիտորինգ ենք արել

Ներող կլնեք, առանց ձեզ մի թեթև մոնիտորինգ ենք արել

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վերջինս վարչապետին տեղեկացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքների մասին։

Հասկացա՞ք։ Ինչ-որ մարդիկ եկել են Հայաստան, ինչ-որ բաներ են արել, վերջում էլ համենայն դեպս Հայաստանի իշխանություններին տեղյակ են պահել, թե հատկապես ինչ էին անում։ Հուսով ենք՝ հանդիպման վերջում պրն Զասը քաղաքավարության համար Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ Հայաստանն ամեն դեպքում անկախ երկիր է։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, գուցեև քաղաքավարության համար չի հիշեցրել, պարզապես նկատել է, որ դիմացինը չի հիշում, ու հիշեցրել է։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ