Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ ունեցած տեղեկություններով, համաձայն մեր օրենքների, Սահմանադրական դատարանի նախագահն անվտանգության նկատառումներից ելնելով ընտանիքով պիտի բնակվի կառավարական ամառանոցում:
Հարցս վարչապետին՝
- Ի՞նչ է արվում օրենքով նախատեսված այս հարցը լուծելու ուղղությամբ»:
«ՉԻ». Փաշինյանը ճիշտ կանի պատասխանի Պեպանյանին: Պարզաբանի, որ ամառանոցներից մեկի կտուրն են վերանորոգում, որ հանկարծ Թովմասյանը չխառնվի այդ գործին ու պարզվի շիֆեռներն անհետացել են: Ճիշտ այնպես, ինչպես պատահել է Փաստաբանների պալատի հետ, երբ Թովմասյանը զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը:
Այսպիսի ընդունակություններով ոչ թե քաղաքական վերլուծաբանությամբ է պետք զբաղվել, այլ «Անշլագ» վարել կամ մասնակցել «Հումորի լիգայի» քասթինգին: Հրայր Թովմասյանը արդեն մեկ ու կես տարի է, ինչ զավթել է ՍԴ նախագահի աթոռը, բայց Պեպանյանի մոտ նոր է այդ հարցն առաջանում:
Նիկոլ Փաշինյանը հատուկ օրենք է մշակել, որ Հրայր Թովմասյանից պրծնի, քաղաքական վերլուծաբանը հարց է տալիս՝ ինչի չի տանում ու իրեն հարևան դարձնում: Եթե ՍԴ նախագահի պաշտոնը կեղծիքներով բազմած Թովմասյանը չօգտվի Փաշինյանի՝ «պատվով հեռանալու» վերջին առաջարկից, չի բացառվում, որ տեղափոխվի ուրիշ հասցե և դառնա լրիվ ուրիշ մարդու հարևան: Ինչքա՞ն կարող է Քոչարյանը մենակ նստել, չէ որ դա էլ է յուրատեսակ բարոյական ճնշում նրա նկատմամբ: