...

Քաղաքագետ, որի որևէ կանխատեսում չի իրականացել

Քաղաքագետ, որի որևէ կանխատեսում չի իրականացել

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացում կունենան ՍԴ հետ կապված իրադարձությունները, եթե անգամ Թովմասյանին բանտ նստեցնեն կամ հանրության պահանջով մահապատժի ենթարկեն, արդեն առավել քան ակնհայտ է այն, որ Թովմասյանը հաղթել է Փաշինյանին:
Թովմասյանն իր համառությամբ Փաշինյանին հարկադրեց խախտել իրավական և բարոյական օրենքները, իսկ դրանք խախտողները պարտված են ու վաղ թե ուշ պատասխան են տալիս»:

«ՉԻ». Եթե երբևէ կազմվի քաղաքագետների վարկանիշ, որոնց որևէ կանխատեսում երբևէ չի իրականացել, Պեպանյանը մրցակից չի ունենա: 90-ականների սկզբից ինքն անում է կանխատեսումներ, որոնցից և ոչ մեկն իրականություն չի դարձել:

Որքան պետք է կտրված լինես հասարակական կարծիքից, որ նման եզրահանգումներ անես: Որքան պետք է հոնորարը ստվերի բանականությունը, որ կանխատեսես, թե բացասական բացարձակ վարկանիշ ունեցող Թովմասյանը կարող է հաղթել:

Նույն Պեպանյանը տասնամյակներ շարունակ համոզում էր, որ իշխանափոխության որևէ շանս չկա ու պետք է համակերպվել Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմներին, փորձել ներսից կոսմետիկ փոփոխություններ ակնկալել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շտապեց Հանրապետության հրապարակ, սակայն նոր իշխանությունը չցանկացավ օգտվել տնայնագործ-քաղաքագետի ծառայություններից: Եվ Պեպանյանը շուտով վերադարձավ ի շրջանս յուր և նորից սկսեց իր ծառայությունները մատուցել նախկին իշխանություններին: 

Այնպես որ, Պեպանյանը կարող է նույն համառությամբ շարունակել երկնել իր վերլուծությունները. միևնույն է, դրանք չեն իրականանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ