Փաստաբան, մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Իրավիճակը հետևյալն է.
1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:
2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ:
3) Այսինքն՝ ըստ նախագահի առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ»:
«ՉԻ». Արամ Վարդևանյանին և շատ-շատերին մի բան ասենք: 1995թ. ընդունված Սահմանադրությունից հետո Հայաստանում երեք շատ լուրջ քաղաքական ճգնաժամ է առաջացել: Առաջինը՝ 1998 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, երկրորդը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ ահաբեկչության արդյունքում խորհրդարանն ու կառավարությունը գլխատվեցին, և 2000 թվականի մարտին, երբ Արամ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև հակասությունները հասան իրենց լարվածության գագաթնակետին:
Երեք ճգնաժամերի դեպքում էլ Սահմանադրությունը շատ հստակ լուծումներ է տվել: Այսինքն՝ ցույց է տվել իր կենսունակությունը, և ճգնաժամերը հաղթահարվել են (սա, իհարկե՝ դե յուրե, որովհետև դե ֆակտո ճգնաժամերը հաղթահարելուց հետո նոր ճգնաժամի մեջ հայտնվեցինք, որը կոչվում էր ավազակապետություն, և դա Սահմանադրության հետ կապ չուներ.- խմբ.):
Մենք Արամ Վարդևանյանին մի խորհուրդ ենք տալիս. հիմիկվա այս սահմանադրությունը թող վերցնի ու տանի Հրայր Թովմասյանի երեսովը տա, ասի՝ այ, չ*****, էս ի՞նչ ես գրել: Էս ի՞նչ Սահմանադրություն ես գրել, որը ոչ թե պրոբլեմներ է լուծում, այլ պրոբլեմներ է առաջացնում: Այս Սահմանադրությունը տեղով մի հատ ճգնաժամ է: Ով ոնց ուզում, այդպես էլ մեկնաբանում է: Ում ոնց հարմար է:
Արամ Վարդևանյանի գրածը նորից կարդացեք. ստացվում է հետևյալը. Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, հետ է ուղարկել, ասել է՝ հակասում է սահմանադրությանը, Նիկոլ Փաշինյանը այդ հրամանագիրը նորից ուղարկել է Արմեն Սարգսյանին, վերջինս ասել է՝ մեկ է, չեմ ստորագրելու ու դիմելու եմ Սահմանադրական դատարան: Ու այսքանից հետո մինչև մարտի 4-ը Օնիկ Գասպարյանը ազատվելու է աշխատանքից: Ֆսյո: Դե ասեք, որ անեկդոտ չի: