...

Սերժ Ազատիչ, միայն արդարաբար

Սերժ Ազատիչ, միայն արդարաբար

Նախկին հանրապետական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը 15 միլիարդ դոլարով «ծախել է Ղարաբաղը», Նիկոլ Փաշինյանն էլ հետո տարակուսել է, թե ինքը ընդամենը 5 միլիարդն է ստացել։

Ավելի ուշ պրն Շահինյանն ասել է, թե ինքը քաղաքական հայտարարություն է արել, բայց ըստ էության հաստատել է իր նախկին ասածները՝ ակնարկելով նաև, որ գործարքին որոշակի մասնակցություն են ունեցել նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ 

Ինչ վերաբերում է հայտարարության քաղաքական բնույթին, ապա այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ի վերջո բոլոր դոլարանոցների վրա քաղաքական գործիչների նկարներ են, Արցախի վաճառքն էլ, ինչպես պրն Շահինյանն է ասում, կարտոֆիլի վաճառք չէր։ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ