...

Բա դուք ե՞րբ եք ներողություն խնդրելու ձեր ընտրողներից

Բա դուք ե՞րբ եք ներողություն խնդրելու ձեր ընտրողներից

«Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել»,- Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

«ՉԻ». Մի երկու տարի առաջ կարելի էր մի լավ ծիծաղել Իշխան Սաղաթելյանի երևակայության վրա: Բայց երկու տարի առաջ «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Իշխան Սաղաթելյանի կողքին կանգնած Վազգեն Մանուկյանից, այնպես որ՝ լրիվ օրինաչափ կլինի, եթե պատգամավորներն էլ Սաղաթելյանի պարտադրանքով ներողություն խնդրեն:

Հիմա թացը չորի հետ շատ է խառնվել, բայց սևանցիներն էլ պետք է Սաղաթելյանին հիշեցնեին, որ սկզբի համար ճիշտ կլինի ինքը և իր «Դաշնակցությունը» ներողություն խնդրեն իրենց ընտրողներից: Ներողություն խնդրեն, որ 20 տարի եկել, խաբել են նրանց, ձայն մուրացել, իսկ ընտրություններից հետո գնացել, կոալիցիա են կազմել այն ուժերի հետ, որոնց դեմ ակտիվորեն խոսել են ընտրապայքարի ընթացքում: Խոսքի և գործի անհամապատասխանության առումով «Դաշնակցությունը» հայրենի քաղաքական դաշտում միանշանակ առաջատար է: Խոսել է ընտրակեղծիքների դեմ, բայց զբաղվել ընտրակեղծարարությամբ, խոսել է կլանային տնտեսության դեմ, բայց մենաշնորհներ պոկել Քոչարյանից ու Սարգսյանից: Խոսել է հովանավորչության դեմ, բայց իր կուսակցականներին ամեն գնով ապահովել պետական աշխատանքով: Խոստացել է, որ կամրապնդի բանակը, բայց բավարարվել է թուրքական դրոշը այրելով:

Հ.Գ. 2018 թվականի ընտրություններում «Իմ քայլը» Գեղարքունիքի մարզից (Սևանի տարածաշրջանը ներառյալ) խորհրդարան է տարել 3 պատգամավորի: Նրանցից երկուսը՝ Թագուհի Թովմասյանը և Վարազդատ Կարապետյանը, վաղուց «Իմ քայլում» չեն: Դրանով իրենց ապահովագրել են Սաղաթելյանի ճնշումներից: Մնում է միայն Հայկ Սարգսյանը: Իշխան Սաղաթելյանը հեռու տնից տեղից քաղաքական գործիչ է, պետք է մի փոքր ավելի կոնկրետ արտահայտվի: Օրինակ այսպես՝ խոստանում եմ, որ Հայկ Սարգսյանը ձեզանից ներողություն կխնդրի: Դրան ի պատասխան՝ պատգամավորը շշով կտա՞ Սաղաթելյանի գլխին, թե՞ ոչ, ցույց կտան հետագա զարգացումները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ