...

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

- Պարոն Շարմազանով, չեք ցանկանու՞մ փոխել կուսակցության ղեկավարին:

- Տեսնում եք, այդ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան ձեզ ուր է հասցրել, ինչ պղտոր ու ազգակործան մտքեր են ծնվել ձեր ուղեղում:

- Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանին փոխելը Ստամբուլյան կոնվենցիայի հետ:

- Ինչպես թե ինչ կապ ունի: Միայն այդ կոնվենցիայի ընդունման արդյունքում կարող է փոխվել ընտանիքի հայրը: Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք այդ կոնվենցիայի դեմ, որպեսզի պահպանենք մեր սուրբ ընտանիքը:

- Ընտանիք ասեցիք՝ հիշեցի: Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի խոսքերը, որ Սարգսյանների ընտանիքը կոռումպացված ընտանիք է:

- Ուրեմն, իրենք չեն կարողանում բյուջե վերադարձնել թալանված փողերը, պարոն նախագահն իր եղբայրներին է խնդրում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո անշնորհակալ ձևով մեր ընտանիքը անվանում է կոռումպացված: Դա է Փաշինյանի իրական դեմքը՝ անշնորհակալ:

- Ճի՞շտ են մամուլի այն հրապարակումները, թե վերջերս՝ քեֆի ժամանակ, Սարգսյանը խմել է նաև գործող իշխանության կենացը:

- Կա՞ ընտանիք, որի հայրը երբևէ չի հարբել և ավելորդություններ իրեն թույլ չի տվել: Տարիներ շարունակ մեզ պահել-մեծացրել է, կրթության և աշխատանքի հարց լուծել, տունուտեղի տեր դարձրել, հիմա մի անգամ հարբելու պատճառով փոխե՞նք իրեն:

- Ժամանակին ասում էիք, որ ով բանակից գողացել է՝ շան տղա է: Հիմա պարզվում է, որ Վիգեն Սարգսյանը նույնպես մեղադրվում է բանակին վնաս հասցնելու մեջ: Շարունակում եք նույն կարծիքին մնալ, որ բանակից գողացողը շան տղա է:

- Փաշինյանի սելեկտիվ արդարադատությունն ակնհայտ է: ԼԳՏԲ համայնքին տալիս են մեծ արտոնություններ և միայն Վիգեն Սարգսյանին են ճնշում: Վիգենի պաշտպանության համար մենք կներդնենք Շուշան Պետրոսյանի ռեսուրսը:

- Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

- Որպես Հայկի ժառանգներ, մենք մի նետով ենք հաղթելու այսօրվա դիկտատուրային:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ