...

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

Բլից-վիրտուալ. Էդուարդ Շարմազանով

- Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը կներկայանա՞ ԱԺ-ի ապրիլյան քննիչ հանձնաժողով:

- Այս պահին դժվար է ասել: Մի հատ կփորձենք Ուզունյանի կանալը, եթե դեռ աշխատող է, ուրեմն կգնա, իսկ եթե ոչ, ապա ինչպես ասաց դասականը՝ կգնա կնստի և կպայքարի:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:

- Դա շինծու քաղաքական պատվեր է: Պարոն նախագահը կամ նրա ընտանիքի անդամները երբեք չեն ունեցել դիզելով մեքենաներ: Իրենց ինչի՞ն էր պետք դիզվառելիքը: Քրեական գործում չկա որևէ ցուցմունք, որ Սարգսյանը կամ նրա հարազատները կանիստրով դիզվառելիք են վաճառել: Այնպես որ՝ դա փորձ է չեզոքացնելու մեծ վարկանիշ ունեցող գործչին:

- Ի՞նչ վարկանիշ, անցյալ տարի նա ազգովի մերժվեց:

- Անհեթեթություն մի ասեք: Երեկ Գելափը մեզ մոտ՝ Մելիք-Ադամյան 1-ում էր: Հարցախույզ անցկացրին և պարզվեց, որ 51 տոկոսը հենց նրան է տեսնում երկրի ղեկին:

- Սարգսյանի հանդեպ քրեական գործ հարուցելուց հետո մի տեսակ պասիվացել է Միքայել Մինասյանը: Գրառումներ չի անում:

- Չէ, ինչ եք ասում: Նա ակտիվ աշխատում է: Եվրոպայի մտավորականության հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի մոտ ապագայում չհայտնվենք ցայտնոտի մեջ և մեզ համար ստորագրեն Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը և աշուղները: Բանակցություններ են վարվում Պավարոտիի, Սոֆի Լորենի և Մոնիկա Բելուչիի հետ: Հատկապես մեծ առաջընթաց կա Բրիջիտ Բարդոյի ուղղությամբ: Դե երևի գիտեք, բացի այն, որ նա աշխարհահռչակ դերասանուհի է եղել, հիմա նաև ակտիվորեն պաշտպանում է կենդանիներին: Մենք մի քանի դրվագ ներկայացրեցինք Սարգսյանի կենսագրությունից, տիկին Բարդոն միանգամից համաձայնեց պաշտպանել նրան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ