- Պարոն քաղաքապետ, ինչո՞ւ թույլատրեցիք, որ Մաշտոցի պուրակը բետոնապատեն:
- Դուք այս երկրից չե՞ք: Չե՞ք լսել, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ Տարոն ջան, սիրուն չի: Իսկ ինչ սիրուն չէ մերժված ռեժիմի համար, չի կարող սիրուն չլինել մեր համար: Սովորական լոգիկա է: Այս քայլը միանշանակ պետք է ողջունվի հասարակության կողմից՝ որպես նախկինի հերթական մերժում:
- Բայց դուք էլ էիք պայքարում Մաշտոցի պուրակում ծառեր կտրելու և առևտրի կրպակներ տեղադրելու դեմ:
- Չէ, հաստատ դուք այս երկրից չեք: Չե՞ք լսել, որ երկու տարի առաջ հայտարարվեց՝ իրողություններ են փոխվել: Սերժ Սարգսյանն ասաց չէ՝ ես սխալ եմ: Կարծում եմ՝ ինքը առաջին հերթին նկատի ուներ Մաշտոցի պուրակը բետոնապատելու վերաբերյալ իր տեսակետը: Բացի այդ, ծառերն առնվազն 10 տարով մեծացել էին:
- Որպես Երևանի քաղաքապետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նորքի այգիները վաճառքի հանելու կառավարության ծրագրերին:
- Տեսեք, նույն լոգիկան է: Եթե նախկին ռեժիմը դա չի վաճառել, ուրեմն ունեցել է շահ, մենք պետք է գործենք հակառակ տրամաբանությամբ՝ օր առաջ վաճառենք և ջախջախենք նրանց ծրագրերը:
- Նորություն կա՞ մետրոյի նոր կայարանից:
- Մի քանի ծառ է խանգարում, որպեսզի ավարտենք շինարարությունը, բայց մենք չենք ցանկանում կտրել այդ ծառերը, երևի դադարեցնենք շինարարությունը, մինչև այլընտրանքային լուծումներ գտնենք: Անթույլատրելի է ծառերը կտրելու միջոցով մետրո կառուցելը: Այնպես չէ, որ հիմա մեր համաքաղաքացիները Աջափնյակից Կիևյան չեն հասնում: