- Տիկին Մակունց, պատրաստվո՞ւմ է արդյոք խմբակցությունը որևէ կերպ պատժել Հայկ Սարգսյանին:
- Բայց ինչո՞ւ պատժենք: Ես խոսել եմ նրա հետ: Շատ հետաքրքիր նյուանսներ բացահայտվեցին: Պարզվում է՝ Հայկը գնացել է իր ընտրողների հետ հանդիպման: Իսկ որտե՞ղ են նրանք այս օրերին ամենից շատ հավաքվում: Իհարկե, լողափին: Իսկ դիմակ չի կրել, որովհետև իր դիմակը տվել է քաղաքացիներից մեկին: Փոխարենը գովենք նրա մարդասիրությունը, քաղաքացիներին օգնելու պատրաստակամությունը, մի հատ էլ քննադատում են:
- Մամուլում եղան տեղեկություններ, որ լողափը պատկանում է հենց նրան:
- Այդ հարցով նույնպես զրուցել եմ նրա հետ: Ասաց՝ չկա նման բան: Ընկերոջինն է: Հատուկ ցանկանում եմ նշել, որ դա նույն ընկերը չի, որն անցյալ տարի իր գերթանկարժեք մեքենան տվել էր Հայկին քաղաքում վարելու համար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էր մտել տնտեսվարող սուբյեկտի համակարգչի մեջ, ապա շատ պարզ պատճառով: Մեզ համար չկան ընկերներ, մտել էր համակարգիչ, որ տեսներ՝ ՀԴՄ տալի՞ս են, թե՞ ոչ, արդյոք չե՞ն խաբում պետությանը: Գիտեք, որ ամեն մի չխփած ՀԴՄ-ն դա զինվորի հաց է, թոշակառուի թոշակ ... (և այդպես՝ ըստ տեքստի):
- Ամեն դեպքում, նրա հետ կապված սկանդալները շատ են:
- Նախկինները փորձում են թիրախավորել առավել շատ աշխատողներին, բոլոր նրանց, որոնք առավոտից երեկո մտահոգված են հասարակության շահերով:
- Կա շատ մեծ քննադատություն կառավարության ՍԴ դատավորի թեկնածության շուրջ: Ի՞նչ կասեք:
- Ես խոսել եմ պարոն Ավետիսյանի հետ: 2008 թվականի Մարտի 1-ին նա ոչ միայն անձամբ չի կրակել ցուցարարների վրա, այլև ընդհանրապես այդ օրը տանից դուրս չի եկել: Մեզ այդպիսի անաչառ մարդիկ են պետք, որ բարիկադների որևէ կողմում չեն եղել: Ինչ վերաբերում է նրա հայրիկի հետագծին: Այդ թեմայով նույնպես զրույց ունեցանք: Նա հավաստիացրեց, որ միշտ էլ ինքնուրույն է եղել: Ասում է՝ 18 տարեկանից հորս մոտ ծխում եմ, կարծում եմ՝ այդ մի փոքր դրվագը հուշում է, որ Վահրամ Ավետիսյանը կաշկանդվածություն չունի Դավիթ Ավետիսյանից: