...

Բողկն էլ է թարս աճում

Բողկն էլ է թարս աճում

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հեղափոխական օրերին, գրել է. «Նիկոլի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ ֆրակցիայից աստիճանաբար արտահոսքը սկսվեց։ Բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական բոլոր ուժերը Նիկոլի հետ «հեղափոխական կառավարություն» կազմեցին։

Հ.Գ. Մի քանի ամիս անց կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀԿ-ն միակն էր այն ժամանակ, որ պատգամավորական ստորագրահավաք սկսեց Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար ու միակն էր, որ Ռ.Քոչարյանին ճանաչեց քաղաքական բանտարկյալ։

Իսկ նույն այդ ժամանակ հարգելի երկրորդ նախագահի ապագա «զինակիցներ» Փաշինյանի հետ կոալիցիա էին կազմում։

Իսկ մինչ այդ էլ, որոշները ապրիլի 23-ին հրապարակներում Սերժ էին մերժում։ Ասածս ի՞նչ է… ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք»։

«ՉԻ». 2018-ի հեղափոխությունը բազմաթիվ ստորջրյա խութեր ունի, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Լիքը հարցեր կան, որոնց պատասխանները դեռ հետո պիտի ստանանք: 

Բայց էս հարցում Շարմազանովի քողարկված զայրույթը արդարացի է: Դաշնակներն էլ են շատ արագ շուռ եկել և աջակցել հեղափոխությանը, Քոչարյանի բազմաթիվ աջակիցներ էլ: Աջակիցները ո՞րն է, նույնիսկ նրա ազգականներից ոմանք այդ օրերին պարտաճանաչ մասնակցում էին Հրապարակում ընթացող հանրահավաքներին, ֆոտոներ դնում իրենց էջերում: Հետո կոալիցիաներ էին ստեղծում Փաշինյանի հետ, ու մինչև հիմա էլ իրենց գործողություններով պահում են նրան:

Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես հայտարարում է, թե չի փոշմանել, որ 5 տարի առաջ ընտրել է Փաշինյանին:

Բայց նորմալ է. դաշնակները, քոչարյանականները, էս իշխանությունները լավ յուրացրել են իրենց ձախողումների, պարտությունների, ղալաթների պատասխանատվությունը ուրիշների ջեբը գցելու արվեստը: Ինչ ուզում է, անեն, միշտ դրա համար մեղավոր կգտնեն, բացի իրենցից: 

Այնպես որ, թող Շարմազանովը թեթև տանի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ