...

Բոլորի տակ կեղտ կա

Բոլորի տակ կեղտ կա

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը` խորհրդարանում վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրել է. «98թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբն ակադեմիայի շենքում էր։ Հիշո՞ւմ եք, թե ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար համակարգում էիք իրավական բլոկը։ Ջահել էինք»:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է. «Ես էլ եմ լավ հիշում այդ տարիները։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել»։

«ՉԻ». Իմիջիայլոց, երեկ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանն իրեն ասել է գաղտնալսման պատվիրատուի անունը: Բայց թե ինչի այդ պատվիրատուի անունը ոչ ոք չի տալիս, թեկուզ՝ մամուլում «սլիվի» տեսքով, պարզ չի: Թեպետ գաղտնալսման պահով քրեական գործ կա հարուցված, նախաքննություն է ընթանում, փորձում են իբր պարզել պատվիրատուի անունը: 

Հիմա Գագիկ Ջհանգիրյանն էլ 98-ի ընտրությունների վերաբերյալ մանրամասներ գիտի: Բայց չի ասում: Վստահ ենք, լիքը բան գիտի ու կարող է ասել: Մեզ թվում է, որ ներկայիս քաղաքական դաշտի հիմնական դերակատարները շատ լավ գիտեն, թե ում տակ ինչ կեղտ կա, թե իրենցից յուրաքանչյուրը ինչի մեջ է թաթախված, դրա համար առավելագույնը, ինչ ասում են՝ թե բա մենք գիտենք: Դե գիտեք, ասեք, բոլորն էլ իմանան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1019 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ