...

Բոզոյանական տրամաբանություն

Բոզոյանական տրամաբանություն

Քոչարյանական համբավ ունեցող քաղաքագետ Երվանդ Բոզոյանը երկարաշունչ էսսե է գրել բանակի կողմից հեղաշրջումներ անելու փորձերի մասին: Աշխարհի փորձը հորով-մորով անելուց հետո հասել է Հայաստան և այսպիսի տողեր գրել. «1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից»:

«ՉԻ». Վերջին տողը պարզապես հիացնում է:

Քաղաքագետ ջան, բա եթե աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից, ինչո՞ւ օրեր անց նույն Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը ստիպված եղան դիմել տոտալ ընտրակեղծիքների:

Եթե մարդը (Քոչարյանը) վիժեցրել էր Հայաստանի համար ոչ նպաստավոր լուծումը, ինչո՞ւ պետք է դիմեր ընտրակեղծիքների ամբողջ արսենալին: Մարդիկ կգնային և ձայն կտային հայրենիքի փրկչին:

Գոնե տարրական բարոյականություն ունենան, վերջին պարտության ֆոնին նման տողեր չգրեն:

2020 թվականի դաժան պարտության հիմքերը դրվել են Բոզոյանի նշած «թավշյա» հեղաշրջման արդյունքում: Եվ դա լավագույն ապացույցն է, թե բանակի ներքաշվելը ներքաղաքական գործընթացներին ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ