...

Հիտլերից լավ են սովորել

Հիտլերից լավ են սովորել

Ռ. Քոչարյանի համակիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Հիտլերն, ի տարբերություն Փաշինյանի, 6 տարի տանջվեց մինչև ազատվեց դատական համակարգից: Անցյալ տարիների փորձը հաշվի առնելով՝ հետագա բռնապետները փորձել են իշխանության անցանկալի ճյուղերը սանձահարել քողարկված կերպով»:

«ՉԻ». Քոչարյանական քաղաքագետից այլ զուգահեռներ սպասելը բարդ գործ է: Մեր մեջ ասած, Նիկոլ Փաշինյանը չէր, որ իր իշխանությունը հավերժացնելու համար Հրայր Թովմասյանին նոր Սահմանադրություն գրել տվեց: Դրա դիմաց էլ վճարելով ՍԴ նախագահի աթոռը:

Բայց քանի որ խոսքը գնաց Հիտլերից, ապա նշենք, որ Հիտլերը ժամանակին իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար գնաց այնպիսի քայլերի, որոնք հետո Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ենք տեսել: 

Օրինակ, Ռայխստագը Հիտլերը վառել տվեց, հետո մեղքը գցեց կոմունիստների վրա, բոլորին բռնել տվեց, մեծ մասին՝ գնդակահարեցին: Մարտի 1-ին զորքը բերեցին Երևան, կրակեցին ժողովրդի վրա, հետո հայտարարեցին, թե ցուցարարներն են կրակել, ու այդ հիմքով հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալեցին, ազատազրկեցին, խոշտանգեցին: Եվրոդատարանի վճիռները վկա, սուտ բան չենք ասում: 

Վազգեն Սարգսյանին սպանում էին, ասում էին՝ Վանոն է կազմակերպել: 30 բարձրաստիճան պաշտոնյա սպանվեց, ասացին՝ նախորդ հհշ-ական իշխանությունն է կազմակերպել: Ու ամեն մի նման ոճրագործությունից հետո իրենց իշխանությունն էին ամրապնդում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ