Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլը դեռ չի հայտարարե՞լ, որ ազիկների ուազը մոլորվել էր, քանի որ կիրթ ու կոնստրուկտիվ տրամադրված էր եղել: Իսկ Խաչատուրովի այդ վայրագ տղան դա չի նկատել ու գնահատել...»:
«ՉԻ». Ապագայում, երբ ամեն ինչ հանդարտվի, և Քոչարյանը հայտնվի այնտեղ, որտեղ պետք է հայտնվի, բրիտանացի գիտնականները կուսումնասիրեն նրա «աջարակիցների» վարքաբանությունը:
Ցանկացած էակ ցանկանում է ներկայանալ ավելի խելացի, քան իրականում կա: Քոչարյանի հետ ասոցացվող անձինք անում են ճիշտ հակառակը: Իրականում Կիվիրյանը Անահիտ Մութաֆյան կամ Նարե Գրիգորյան չէ և ընդունակ է մտածելու: Բայց այդպիսին է Քոչարյանի աջակից լինելու բնությունը և պահանջը: Պետք է հակառակ գնաս ոչ միայն սեփական համոզմունքներիդ, այլ նաև «սեռական ակտ կատարես» ինտելեկտիդ հետ:
Կիվիրյանը լավ էլ հասկանում է, թե ինչու Փաշինյանը հարց տվեց Տոնոյանին: Հասկանում է, որ դրանով ևս մեկ անգամ հրապարակավ և աշխարհին ուղղված մեսիջ հղվեց, որ հայերը նախահարձակ չեն եղել, որ ադրբեջանցիներին հնարավորություն են տվել խուսափել իրենց իսկ նախաձեռնած սադրանքից, բայց, ինչպես վերևում նշեցինք, Քոչարյանի աջակից լինելն իր պայմաններն է պարտադրում: Դրանցից առաջինը ուղեղը անջատել և ստեղնաշարը միացնելն է:
Իսկ Խաչատուրովի որդուն գեներալի ուսադիրներ հենց Փաշինյանն է տվել և եթե ցանկանար, վաղուց ուղարկած կլիներ թոշակի: Պարզապես հիմա Քոչարյանի ժամանակները չեն, որ եթե իշխանությունների հետ խնդիր ունես, ապա ամբողջ ազգուտակով պետք է գործազուրկ լինես: