Քոչարյանական Արգիշտի Կիվիրյանը՝ տարածելով ադրբեջանցի պաշտոնյաներից մեկի գրառումը, գրել է. «Նիկոլ ջան, թուրքերը կնգատ են ուզում, քո մասին չես մտածում, կնգատ մասին մտածի, հրաժարական տուր, համ քեզ կփրկես, համ կնգատ, համ երկիրը»:
«ՉԻ». Իմիջիայլոց, նմանատիպ գրառում էր տարածել նաև բլոգնյուշչիկ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Հասկանում եք, չէ՞, ուր ենք հասել: Բավական ամուր նյարդեր պետք է ունենալ, որպեսզի սրանց հասցեին չասես այն, ինչին արժանի են:
Սա պլենտուս էլ չի, սա ոչինչն է: Բացարձակ զրոն: Այսինքն, սրանք ոգևորված են ադրբեջանցիների գրառումներից, հիանում են, մտնում, նայում են, թե այնտեղ ով ինչպես է հայհոյել մեր իշխանություններին, որ դա տարածեն՝ այդ ամենը համեմելով իրենց էությամբ:
Բոլոր քոչարյանականներին միավորողը սա է. զրո սրբություն, պատիվ, հայրենիք, արժանապատվություն: Կարևորը կոմբիկերն է: Այն չաղացնում է և կշտացնում:
Մենք ներողություն ենք խնդրում այս անբարո գրառումը ներկայացնելու համար, բայց ի՞նչ անենք, երբ իշխանությունները միայն 2050-ից են խոսում, իսկ ընդդիմությունը՝ անասնակերից:
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020