...

Բըլթ-18

Բըլթ-18

«Ես համոզված եմ, որ պահանջատիրության (Արևմտյան Հայաստանի,- խմբ) խնդիրը պետական մակարդակով, հատկապես հիմա՝ ժողովրդավարական Հայաստանի պարագայում, շատ ավելի դյուրին է այս խնդիրը հասցնել միջազգային ատյաններին, որովհետև շատ դեպքերում Հայաստանը դիտվում էր որպես երևի թե կիսաասիական մի երկիր, որը փորձում է եվրոպական արժեքներ ընդունել, բայց այնուամենայնիվ լիարժեք ձևով չէր ընկալվում քաղաքակիրթ աշխարհի կողմից: Եվ ես կարծում եմ, որ հիմա պահանջատիրության խնդիրը մեզանում կդառնա օրակարգային», Աշոտ Մելքոնյան, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, 24.04.2018թ.:

«ՉԻ». Փաստորեն, Աշոտ Մելքոնյանը խիստ ոգևորված է եղել Սերժ Սարգսյանի հրաժարականով՝ համարելով, որ Սերժի օրոք Հայաստանը մի կիսաասիական երկիր էր, դրա համար էլ Արևմտյան Հայաստանի հանդեպ պահանջատիրության հարցը եվրոպացիները լուրջ չէին ընդունում:

Ու հրաժարականի արդեն հաջորդ օրը մեր կոչ-հայտարարությամբ հանդես եկած մտավորական կոչեցյալներից մեկը հայտարարում էր, թե այ հիմա, երբ Հայաստանը ժողովրդավարական դարձավ, պահանջատիրության հարցը միջազգային ատյաններում խզարելու ենք: Ահա այդպես, պահանջատիրությունը պետության օրակարգ մտցնելով, տեսանք, թե դա դա ուր հասցրեց: 

Հ.Գ. Ի դեպ, բացառված չէ, որ ընդդիմության այսօրվա հանրահավաքին Աշոտ Մելքոնյանը մասնակցի՝  պահանջատիրական նկրտումներից ելնելով: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ