...

Բըլթ-22

Բըլթ-22

Զոհրաբ Մնացականյան. «Մևլութ Չավուշօղլու. «Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ և ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»։

«ՉԻ». Վերջ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը դյուցազնաբար զգետնեց Թուրքիային:

Թե ասա, էս մարդուն ինչի հանեցին գործից: Լավ էլ տեղը տեղին «չոտկում» է թուրքերին: 

Էս վերջին գրառումով պարզապես սատկացրել է Թուրքիային, իսկ Չավուշօղլուին «զաչումարիտ» է արել: 

Մեզ թվում է, էս առաջիկա օրերին Արա Պապյանն ու Զոհրաբ Մնացականյանը պետք է հանդիպեն: Երկու նախկին դիվանագետները լիքը բան ունեն իրար ասելու: Վիլսոնի հարցում լրիվ եղբայրություն է: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Հիտլերը գերեզման չունի: Ինքնասպանությունից հետո իրենից ինչ մնացել է, վառել, մոխիրը շաղ են տվել, մենակ գանգի ու ծնոտի մի հատվածն են պահում ռուսական ФСБ-ի արխիվներում: Այնպես որ, Զոհրաբ Մնացականյանը հաջորդ սատկացնող ստատուսը գրելիս պետք է նշի. «Հիտլերը ողջունում է ФСБ-ից»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ