...

Փաստ N 5867. Ո՞ւր են եվրոպական փողերը

Փաստ N 5867. Ո՞ւր են եվրոպական փողերը

Մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով։ Ցանկում ներառված է 10 երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլդովան։ Այս առթիվ Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. «Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց կարգին մուլտերից մեկը, երբ գայլը խոզուկին ասում է. «Ի՞նչ ես աչքերդ չռել, մարդը հարց ա տվել, պատասխանի»:

Զոհրապ Մնացականյանը հիմա երևի փնտրում է այն խոզուկին, որի վրա կգցի պատասխանատվությունը: Առայժմ չի գտել, դրա համար էլ արդեն քանի օր է Արմեն Դարբինյանի հարցադրումը մնացել է օդում կախված:

Մինչդեռ սա շատ լուրջ հարց է. օգնությունը, որը Եվրոպան տրամադրում է մի շարք երկրների, կարող էր իսկական փրկօղակ լինել Հայաստանի համար և զգալիորեն մեղմել կորոնավիրուսի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական իրավիճակը, մանր և միջին բազմաթիվ տնտեսությունների փրկել սնանկացումից:

Զոհրապ Մնացականյանը ոչ միայն պարտադիր պետք է պատասխան տա, թե ինչու Հայաստանը չի ընգրկվել օգնություն ստացող երկրների շարքում, այլև Նիկոլ Փաշինյանի հետ կաշվից դուրս գա, բայց Հայաստանի համար դրսից ֆինանսական միջոցներ հայթայթի: Այդ դեպքում կարող են ասել՝ «Փաստ համար 5867»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ