...

Բըլթ-29

Բըլթ-29

Արմեն Աշոտյան. «2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է...»: Այնուհետև դիմելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Աշոտյանը հարցնում է. «Հիմա Փաշինյանն «ազգակործան պատուհաս» է, թե՞ ոչ» (news.am, 05.05.2022):

2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի ձախողման պատասխանատվությունը նրա հետ հավասարապես կիսում են դրան նախորդած 20-ամյա ժամանակաշրջանի իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վերջիններիս թողած քաղաքական ժառանգությանը Փաշինյանն ընդամենն ավելացրել է «Արցախը Հայաստան է և վերջ» հիմարագույն հայտարարությունը: Փաշինյանն, այո, ազգակործան պատուհաս է, բայց ոչ միակը: 1998-ից ի վեր, Հայաստանի իշխանությունը գտնվել է ազգակործան պատուհասների, այդ թվում, պարոն Աշոտյան, նաև ձեր ձեռքում: Եթե ձեզ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ նման ամեն անգամ Նիկոլի անունը տալիս, պետք է կրկնի կապիտուլյանտ պիտակը, ապա ձեզ հիասթափեցնենք: Տեր-Պետրոսյանը բանը մի անգամ է ասում, որից հետո այն, որպես կանոն, դառնում է հանրության սեփականությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1042 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ