...

Ու սա դեռ սկիզբն է

Ու սա դեռ սկիզբն է

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»:

«ՉԻ». Հիշում ենք՝ երբ Քոչարյանի օրոք տասնյակ քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով բանտերն էին լցնում, իր թիմակիցներն ասում էին՝ չէ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: 

Չնայած միջազգային կառույցների հայտարարություններին, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռներին, մեկ է, ասում էին, թե քաղբանտարկյալներ չկան:

Հիմա էլ է նույն վիճակը. ամեն առիթով իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չկա: Թեպետ եվրոպական կառույցներից մեկն Արմեն Աշոտյանին արդեն քաղբանտարկյալ է ճանաչել: Ու սա սկիզբն է: 

Մեկ է, ասելու են, որ սաղ ճշտով ու օրենքով է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ