Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատել պետական նախարարի պաշտոնից:
«ՉԻ». Դեռևս մի ամիս առաջ Նարեկ Մալյանն էր գրել, որ ադրբեջանցիները փակ ֆորմատով հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ և 5 պահանջ ներկայացրել.
1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:
2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:
3. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:
4. Արցախի ամբողջական զինաթափում:
5. Կաշենի հանքի փակում:
Այսինքն՝ ադրբեջանցիների առաջին պահանջը բավարարվել է: Երեկ էլ Արմեն Աշոտյանն էր փաստաթուղթ հրապարակել, Ադրբեջանի առաջ քաշած ահա այս նույն 5 կետերի տրամաբանական շարունակությունն է:
Ստացվում է, որ Նարեկ Մալյանն ու Արմեն Աշոտյանը ֆեյք տեղեկություններ չէին հրապարակել: Սպասենք շարունակությանը: